Փաշինյանը պատասխանել է Տեր–Պետրոսյանին հայտարարությամբ
11.05.2018,
14:04

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի նախապայմանները` մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությունը, թե կառավարության ղեկավարի կարգավիճակում նա չի կարողանա օգտագործել հանրային ճնշումը խորհրդարանի կողմից օրենքներ ընդունելու գործում։
Ավելի վաղ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է, որ մինչ այս պահը Փաշինյանն իր կամքն էր պարտադրում խորհրդարանի համաժողովրդական բողոքների և ընդվզումների միջոցով, ինչն ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից։ Սակայն Տեր–Պետրոսյանի համոզմունքով, Փաշինյանը չի կարողանա ազդել խորհրդարանի վրա նույն կերպ, քանի որ այդ ռեսուրսն արդեն սպառված է։ Նա նաև հայտարարել է, որ սեփական կամքի պարտադրումը խորհրդարանին ժողովրդական շարժման առաջնորդի կարգավիճակում մի բան է, վարչապետի կարգավիճակում` մեկ այլ։
«Քանի դեռ կա հասարակության օժանդակութւյունը, այն կօգտագործվի երկրի զարգացման համար, իսկ երբ այն չի լինի, այդ պահից կդադարեցնեմ լիազորություններս վարչապետի պաշտոնում»,– ուրբաթ լրագրողներին ասաց Փաշինյանը կառավարության նիստից հետո։
Հանրապետությունում ապրիլի 13–ից անցկացված մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հայաստանի խորհրդարանը մայիսի 8–ի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում։ Փաշինյանի թեկնածությանը «կողմ» քվեարկեցին 59 պատգամավորներ, «դեմ»` 42։ -0–