Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ՌԴ Պետդումայի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատասխանատվության օրինագիծը

25.11.2015, 20:39
1915 թ.–ի Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատասխանատվության օրինագիծը ներկայացվել է Պետդումայի քննարկմանը:
ՌԴ Պետդումայի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատասխանատվության օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 1915 թ.–ի Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատասխանատվության օրինագիծը ներկայացվել է Պետդումայի քննարկմանը, չորեքշաբթի տեղեկացրել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը։

«Հենց նոր մենք Պետդումայի քննարկմանը ներկայացրեցինք 1915 թ.–ին Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար պատասխանատվության օրինագիծը», – գրել է նա Twitter–ի իր միկրոբլոգում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Ըստ օրինագծի` «Սպրավեդլիվայա Ռոսիան» ցանկանում է ՌԴ–ի քրեական օրենսգիրքը համալրել 354.2 հոդվածով («1915–1922 թթ.–ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության փաստերի ժխտումը»)։ Եթե ցեղասպանության փաստը ժխտվել է հրապարակային, ապա նման խախտման համար առաջարկվում է պատժել տուգանքով (մինչև 300 հազար ռուբլի) կամ ցեղասպանության փաստը ժխտող անձի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով մինչև երկու տարի ժամկետով կամ հարկադիր աշխատանքներով մինչև երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ նույնքան ժամկետով։

Եթե անձը ցեղասպանության փաստը ժխտել է` օգտագործելով իր ծառայողական դիրքը կամ դա արել է ԶԼՄ–ների միջոցով, ապա առաջարկվում է պատժել տուգանքով (100–500 հազար ռուբլի) կամ աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով 1–3 տարի ժամկետով կամ հարկադիր աշխատանքով մինչև հինգ տարի ժամկետով կամ ազատազրկմամբ նույնքան ժամկետով` երեք տարով արգելելով զբաղեցնել որոշակի պաշտոններ կամ զբաղվել որոշակի գործունեությամբ։ –0–