Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

ՌԴ–ն հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գաղափարների փաստաթղթային ձևակերպումը. Լավրով

04.05.2016, 19:46
Մոսկվան, չնայած բարդ, սակայն հնարավոր է համարում ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման գաղափարների փաստաթղթային ձևակերպումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ–ն հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գաղափարների փաստաթղթային ձևակերպումը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվան, չնայած բարդ, սակայն հնարավոր է համարում ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման գաղափարների փաստաթղթային ձևակերպումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երևի, կրքերը պետք է մարեն, դա հասկանալի է։ Սակայն քաղաքական գործընթացը, քաղաքական կարգավորումն այլընտրանք չունեն։ Եվ կան կողմերի քննարկած և բոլորին հայտնի գաղափարներ։ Ես վստահ եմ, որ դրանք բարդ է, սակայն հնարավոր է ձևակերպել փաստաթղթերի միջոցով, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար», – հայտարարել է Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-