Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

18.04.2016, 13:18
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան–Մարկ Էյրոն երեքշաբթի կքննարկեն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի սրացումը:
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան–Մարկ Էյրոն երեքշաբթի կքննարկեն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի սրացումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղում գրանցված բռնության սրացման կապակցությամբ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկրների արտգործնախարարությունների հետ», – նշում է մամուլի ծառայությունը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-