Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Սուեկա իսպանական քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

05.06.2017, 13:21
Իսպանիայի Սուեկա քաղաքը ճանաչեց 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
Սուեկա իսպանական քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի Սուեկա քաղաքը ճանաչեց 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին նշվում է Իսպանիայում ՀՀ դեսպանատան Facebook–յան պաշտոնական էջում։

«Իսպանական Սուեկա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած ԻԹ քաղաքների շարքին», – նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-