Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ԶԼՄ–ները նշել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետները

03.05.2018, 12:13
Արտահերթ ընտրություններ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ ժամանակի առումով։
ԶԼՄ–ները նշել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Արտահերթ ընտրու­թյուններ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ ժամանակի առու­մով, գրում է «Հրապարակը»` մեջբերելով սահմանադրագետի խոսքերը։

«Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և պահանջում է պատգամավորների 3/5-ի ձայնը, ինչը հնարավոր է կոնսենսուսի պայմաններում: Կկարողանա՞ն նման կոնսենսուս ապահովել, կարծում եմ՝ դժվար: Ապա այդ փոփոխություն­ները պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի և միջազգային այլ կառույցների փորձաքննու­թյունը», – նշում է սահմանադրագետը։

Դա ժամանակ պահանջող գործընթաց է, ըստ ամենայնի, կտևի մոտ 6 ամսից մինչև 1 տարի:

«Այսինքն՝ աշունն ամենամոտիկ ժամկետն է ընտրությունների, իսկ այդ ընթացքում շատ բան կփոխվի թե քաղաքական կյանքում, թե ժողովրդի վերաբերմունքում: Մնացածը կյանքը ցույց կտա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև աշուն պետք է կարողանա լուծել բազում խնդիրներ, այդ թվում և՝ ղարաբաղյան: Այս պահին նա մանյովրում է գեոքաղաքական կենտրոնների միջև, պետք է սպասել, թե աշնանն ինչ արդյունքներ կունենա նա», – թերթի հոդվածում նշվում են սահմանադրագետի խոսքերը։ –0–