Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Ադրբեջանական սադրանքներն ուղղված են Արցախի շուրջ բանակցություններում լրացուցիչ խոչընդոտների ստեղծմանը. Նալբանդյան

22.01.2014, 18:33
Շփման գծում ադրբեջանական սադրանքները ուղղված են ղարաբաղյան կարգավորման գործընթացում լրացուցիչ խոչընդոտների ստեղծմանը, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ադրբեջանական սադրանքներն ուղղված են Արցախի շուրջ բանակցություններում լրացուցիչ խոչընդոտների ստեղծմանը. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Շփման գծում ադրբեջանական սադրանքները ուղղված են ղարաբաղյան կարգավորման գործընթացում լրացուցիչ խոչընդոտների ստեղծմանը, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանական ԶՈՒ–ն դիվերսիոն խմբերի կողմից  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մուտք գործելու անհաջող փորձեր են կատարել, բայց ետ են շպրտվել ելքային դիրքեր` կորուստներ կրելով։ Փոխհրաձգությունում զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար Հովհաննիսյանը ետմահու պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։

«Նման սադրանքներն ուղղված են բանակցային գործընթացում լրացուցիչ խոչընդոտների ստեղծմանը»,– հայտարարեց Նալբանդյանը։

ԱԳՆ ղեկավարը նշեց, որ այդ հարցին անդրադարձ է կատարվել երեկ երեկոյան` Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ընթացքում։

«Սակայն բանակցությունները պետք է շարունակել։ Այլընտրանք չկա»,– ընդգծեց նա։

Նալբանդյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացրած հիմնական սկզբունքները` ուժի չկիրառման սկզբունքն ու դրա կիրառման սպառնալիքները, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը, մնում են բանակցությունների սեղանին։  

«Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս հաստատել է, որ հավատարիմ է այդ սկզբունքներին։ Իսկ ադրբեջանական կողմը շարունակում է ինչպես այդ սկզբունքների, այնպես էլ համանախագահների հորդորներն անտեսելու անհաջող փորձերը։ Ադրբեջանը փորձում է ամեն ինչ գլխիվայր շուռ տալ` պատրանքներ ստեղծելով սեփական ժողովրդի համար»,– ասաց Նալբանդյանը։

Նալբանդյանը հիշեցրեց նաև, որ հունվարի 22–ին մեկնում է Փարիզ, որտեղ կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումը, իսկ հունվարի 24–ին` հանդիպում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ։ -0-