Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն

30.09.2013, 11:45
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախագահը կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ։
Հանրապետության նախագահը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: –0–