Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

Ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին Հարավային Կովկասի երկրների քաղաքական ճկունության սահմանափակությունը. փորձագետ

20.03.2014, 16:48
Ուկրաինայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան սահմանափակ են Հարավային Կովկասի երկրները քաղաքական ճկունության հարցում, կարծում է Վաշինգտոնում ամերիկյան արտաքին քաղաքականության հարցերով Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող, նախկին ԽՍՀՄ–ում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի նախկին անդամ Ուեյն Մերին։
Ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին Հարավային Կովկասի երկրների քաղաքական ճկունության սահմանափակությունը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան սահմանափակ են Հարավային Կովկասի երկրները քաղաքական ճկունության հարցում, կարծում է Վաշինգտոնում ամերիկյան արտաքին քաղաքականության հարցերով Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող, նախկին ԽՍՀՄ–ում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի նախկին անդամ Ուեյն Մերին։

«Ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին, թե որքանով է Կովկասը ենթակա այլ տարածաշրջանների զարգացումներին։ Դրանք նաև մատնանշում են, որ Կենտրոնական Կովկասի (Հարավային Կովկաս` «ԱՌԿԱ») երեք երկրներ պետք է լրջորեն վերանայեն իրենց քաղաքական ներուժը»,– հինգշաբթի Երևանում ասել է Մերին «ՆԱՏՕ–ի գործընկերությունը Հարավային Կովկասում» համաժողովի ընթացքում։

Ըստ նրա` հարավկովկասյան բոլոր երեք երկրները կարծում են, որ իրենք աշխարհի կենտրոնն են, «բայց դա բոլորովին այդպես չէ»։

«Բոլոր երեք երկրներում համարում են, որ ժամանակն իրենց կողմից է, որ կարելի է համառորեն մնալ քաղաքական մեկ գծում, իսկ ժամանակը ցույց կտա այդ գծի ճշմարտացիությունը, և ամեն ինչ իր տեղը կդնի։ Եթե անցած երկու ամիսներին այդ երկրները և պետք է ինչ–որ բան սովորեին, ապա այն, որ ժամանակն իրենց կողմից չէ»,– ավելացրել է նա։

Փորձագետը նշեց, որ ԽՍՀՄ–ի փլուզման առաջին տարիներին ԱՄՆ–ն մեծ հույսեր էր կապում տարածաշրջանային նախագծերում հարավկովկասյան երկրների ներգրավվածության հետ, բայց այդ հույսերը չարդարացան։

«Մասնավորապես, այդ հիասթափությունը կապված է նրա հետ, թե որքանով տեղական հակամարտությունները ենթակա չեն արտաքին ազդեցություններին։ Այստեղ եմ գալիս արդեն մեկ երրորդ դար, տեսնում եմ զարգացումներ, տեսնում եմ առաջընթաց, բայց ամենից շատ տեսնում եմ բաց թողած հնարավորություններ»,– նշեց նա։

Մերին ընդգծեց, որ Թուրքիան տարածաշրջանում ՆԱՏՕ–ի միակ անդամն է, և որ այսօր ԱՄՆ–ի համար Թուրքիայի դերը կովկասյան տարածաշրջանում ավելի դինամիկ է աճում, քան 10-15 տարի առաջ։

Այդ համատեքստում նա ընդգծեց, որ Թուրքիան պետք է դիվանագիտական հարաբերություններ պահպանի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ, ավելացնելով, որ ԱՄՆ–ն կողմ է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավմանը։

Մերին նաև համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ–ն դժվար թե ընդլայնվի կովկասյան տարածաշրջանում, դժվար թե իր վրա նոր պարտավորություններ վերցնի, քանի որ այսօր բազմաթիվ եվրոպական երկրներ խուսափում են ՆԱՏՕ–ի առջև իրենց ուղղակի պարտավորություններից։

«ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովը կազմակերպել է SPECTRUM ռազմավարական վերլուծության կենտրոնը։
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկումներ կլինեն Հարավային Կովկասի և հարևան պետությունների անվտանգությանը վերաբերվող կարևոր հարցերի շուրջ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետների ու հետազոտողների մասնակցությամբ:–0–