Рейтинг@Mail.ru
USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 25, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

ԱՄՆ–ն կարևորում է Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում փոխգործակցության զարգացումը

18.12.2013, 13:24
ԱՄՆ–ն կարևորում է Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում փոխգործակցության զարգացումը, Երևանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում նշեց  Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասը։
ԱՄՆ–ն կարևորում է Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում փոխգործակցության զարգացումը
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն կարևորում է Հայաստանի հետ պաշտպանական բնագավառում փոխգործակցության զարգացումը, Երևանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում նշեց  Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Նալբանդյանը նշել է, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր բնագավառներում, ներառյալ պաշտպանական և անվտանգության ոլորտը, վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, և առկա են նախադրյալներ դրանց ընդլայնման համար։

Արտգործնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման խնդիրներին, մասնավորապես տարածաշրջանային խաղաղության պահպանման համար Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրի արդիականացման կարևորությանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործունեությանը, և կարևորվել Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը:

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։

Էվելին Ֆարկասը Հայաստանում է գտնվում երկօրյա այցով` պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն անցկացնելու նպատակով։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտական շրջանակներից փորձագետների հետ։ –0–