Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

Ամփոփվել է Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարին

10.04.2018, 16:04
Ամփոփվել է Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարին    
Ամփոփվել է Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ամփոփել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարվա արդյունքները։

Ապրիլի 9–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց երկրի Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ընթացքում կայացավ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Նա դարձավ Հայաստանի առաջին նախագահը, ով ընտրվեց խորհրդարանի կողմից երկրի` խորհրդարանական իշխանավարմանն անցնելուց հետո։ Հայաստանում 2015 թվականին ընդունված բարեփոխումներից հետո երկիրն անցավ խորհրդարանական իշխանավարման, որի հիմնական փուլն ավարտվեց ապրիլի 9–ին, երբ Արմեն Սարգսյանը ստանձնեց պաշտոնը։ Նույն օրը դադարեցվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական տվեց։

Քոչարյանի խոսքով, ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի խոշորագույն ձեռքբերումը դարձավ այն միտման վերացումը, որի դեպքում շեշտադրվում էր Հայաստանի և Արցախի բնակիչների միջև տարբերությունը։

«Ավելի քան 10 տարի առաջ այդ թեզն ուներ խորը արմատներ։ Չեմ կարող ասել, որ խնդիրն ամբողջությամբ վերացել է, սակայն այն արդեն ազդեցություն չունի հասարակության վրա», – ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ նկատելի են տեղաշարժեր նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։

«Այն բազմաթիվ ոլորտներում և ուղղություններում, որտեղ ներդրվեց «մեկ պատուհանի» սկզբունքը, կոռուպցիան, կարծես, անհետացել է։ Սակայն որպես երևույթ այն չի վերացել, քանի որ անձնային ձևաչափից վերաճել է «օտկատների» ձևաչափի», – ասաց նա։

Միաժամանակ քաղտեխնոլոգը նշեց, որ այս ընթացքում ուժեղացել է մենաշնորհը տնտեսության մեջ։

Քոչարյանը նաև նշեց, որ 10 տարվա ընթացքում լուրջ հետընթաց է արձանագրվել քաղաքական դաշտում։

«Հայաստանում այսօր գոյություն չունի քաղաքական դաշտ։ Չկան քաղաքական կուսակցություններ, որոնք կպայքարեին հանուն գաղափարի, ընտրողի համար։ Անգամ Դաշնակցությունն այսօր չունի այն խարիզման ու կուսակցական ձևաչափը, որն ունեցել է ավելի քան 100 տարի», – ասաց փորձագետը։–0–