ԵՄ–ն չի փակել դռները Հայաստանի առջև և կշարունակի նրա հետ հարաբերություններ զարգացնել. Ֆրանսիայի դեսպան
29.10.2013,
15:17
ԵՄ–ն չի փակել դռները Հայաստանի առջև և կշարունակի նրա հետ հարաբերություններ զարգացնել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Անրի Ռենոն։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ն չի փակել դռները Հայաստանի առջև և կշարունակի նրա հետ հարաբերություններ զարգացնել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Անրի Ռենոն։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցը լուծելու նպատակով աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին «ճանապարհային քարտեզ» կներկայացնի։
«ԵՄ–ն չի փակել դռները Հայաստանի առջև և կշարունակի նրա հետ զարգացնել և խորացնել հարաբերությունները»,– ասաց Ռենոն, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Նա ընդգծեց, որ հայկական իշխանությունները հայտարարել են ԵՄ–ի հետ բոլոր ոլորտներում և համագործակցության բոլոր ուղղություններով համագործակցությունը շարունակելու մտադրության մասին։
Դիվանագետն ավելացրեց, որ ՄՄ–ում Հայաստանի անդամակցությունը չի բացառում այլ ուղղություններով համագործակցություն շարունակելու հնարավորությունը, օրինակ, կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավական պետության կառուցման, իրավական և այլ ոլորտներում, որոնք ԵՄ–ի լիազորությունների մեջ չեն։
«Հայաստանի որոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ պետության սուվերեն որոշումն է, որը, բնականաբար, հաշվի է առնում հարգանքի արժանի սեփական շահերը»,– ասաց Ռենոն։
Դիվանագետը նշեց, որ ԵՄ–ն, նախևառաջ, քաղաքական կառույց է, և դրա «Արևելյան գործընկերություն» ծրագիրը շարունակում է իր քաղաքական շեշտադրումները պահպանել։ Այդ համատեքստում, նրա խոսքով, Հայաստանի և ԵՄ–ի համագործակցությունն անսահման է, և հեռանկարները պետք է ավելի խորը հետազոտվեն։
Նա նշեց նաև, որ ծանոթ չէ Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից ճնշման մասին տեղեկությանը։ -0-