Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 25, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում դիտարկումն անցել է առանց միջադեպի

21.11.2013, 15:22
Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հինգշաբթի կազմակերպված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։  
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում դիտարկումն անցել է առանց միջադեպի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հինգշաբթի կազմակերպված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Դիտարկումն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):  

Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։–0–