Рейтинг@Mail.ru
USD
367.93
EUR
417.23
RUB
4.9162
GEL
139.03
2026 թ. հունիսի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+29

ԼՂՀ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության հարավային թևի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին:

19.02.2014, 19:51
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության հարավային թեւի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին:
ԼՂՀ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության հարավային թևի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության հարավային թեւի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարը կարևորել է այստեղ առկա խնդիրների համապարփակ լուծման նշանակությունը Արցախի կյանքում, ինչով էլ պայմանավորված է համապատասխան մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների համակարգված եւ պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: