Рейтинг@Mail.ru
USD
367.74
EUR
428.09
RUB
5.1189
GEL
137.74
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Այս գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց

25.08.2016, 11:00
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Այս գիշեր հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–