Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Արարատի մարզպետն ազատվել է պաշտոնից

10.10.2013, 12:26
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն։
Արարատի մարզպետն ազատվել է պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն։

Որոշումը ստորագրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին խնդրել, որ այն անմիջապես ներկայացնի ՀՀ նախագահին:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մարզպետ պետք է նշանակվի Արամայիս Գրիգորյանը, ով 2003-2007 թվականներին ԱԺ պատգամավոր է եղել ՀՅԴ խմբակցությունից, իսկ 2008-2009 թվականներին եղել է ՀՀ գյուղնախարարը:-0-