«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունն իրեն պաշտոնապես ընդդիմություն է հայտարարել
23.03.2015,
14:03
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը, ղեկավարվելով ՀՀ Ազգային ժողովի օրենք–կանոնադրությամբ, իրեն ընդդիմություն է հայտարարել, երկուշաբթի ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը, ղեկավարվելով ՀՀ Ազգային ժողովի օրենք–կանոնադրությամբ, իրեն ընդդիմություն է հայտարարել, երկուշաբթի ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանն իր հերթին հայտարարեց, որ Զոհրաբյանն ընտրվել է ԲՀԿ խմբակցության ղեկավար, իսկ Վահե Էնֆիաջյանը` քարտուղար։
Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքում էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, փոխվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը, որը մինչև վերջերս ուներ քանակով երկրորդ խորհրդարանական խմբակցությունը։ Մարտի 5–ին կայացած ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացավ Գագիկ Ծառուկյանը` այդ պաշտոնում առաջարկելով խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, որը հայտարարեց, որ ԲՀԿ–ն ընդդիմադիր կուսակցություն է դառնում։
Փետրվարին կեսերին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ Հայաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, տարբեր գնահատականներով, Ծառուկյանն առաջին եռյակում է։ Ներկա խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը։ –0–