Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Ոստիկանությունը փորձում է տանել աղբամանները, որոնք որպես բարիկադ են ծառայում ցուցարարներին

29.06.2015, 10:27
Ոստիկանությունը փորձում է խլել աղբամանները, որոնք վեց օրերի ընթացքում որպես բարիկադներ են ծառայում ցուցարարներին, որոնք Բաղրամյան պողոտայում բողոքում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ։

Ոստիկանությունը փորձում է տանել աղբամանները, որոնք որպես բարիկադ են ծառայում ցուցարարներին
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը փորձում է խլել աղբամանները, որոնք վեց օրերի ընթացքում որպես բարիկադներ են ծառայում ցուցարարներին, որոնք Բաղրամյան պողոտայում բողոքում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ։

Քննչական գործողություններն իրականացվում են «Սանիտեկ» ընկերության ունեցվածքի սեփականատիրոջ հայտարարության հիման վրա։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով` նույն հիմքերի վրա հարուցվել է քրեական գործ ՔՕ 185 երրորդ հոդվածի առաջին մասի նշաններով (ունեցվածքի կանխամտածված ոչնչացում կամ վնասում, հատկապես խոշոր չափերի վնասի պատճառում)։

Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը կոչ է արել ակցիայի մասնակիցներին չխոչընդոտել քննչական գործողություններին` հակառակ դեպքում սպառնալով իրավական հետևանքներով։ Սակայն ցուցարարներն այդ խորհուրդներն առայժմ անտեսում են և թույլ չեն տալիս տանել աղբամանները։

«Ո՛չթալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց են անցկացնում։ Նրանք ցանկանում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: Երևանում բողոքի ակցիան սկսվել է նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում և երկուշաբթի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրել են ցուցարարներին։ Տուժել է 25 մարդ: Ակտիվիստները պահանջում են չեղյալ համարել կարգավորիչի` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը և պատժել խաղաղ ակցիայի ցրման ժամանակ լիազորությունները չարաշահածներին: Ներկայում Բաղրամյան փողոցը դեռ փակ է:

Շաբաթ օրը Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված ամբողջ բեռը մինչև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի արդյունքների ստացումը: Սարգսյանը նշել է, որ այն միջոցներից, որոնք նախատեսված են անվտանգության հետագա ամրապնդման համար:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտի մասին պայմանավորվածությունը ստացվել է նախօրեին Հայաստանի նախագահի և հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ընթացքում:-0-