Рейтинг@Mail.ru
USD
368.01
EUR
428.44
RUB
5.1334
GEL
137.79
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Բենինի ամենամեծ սուպերմարկետը հայ է բացել և կոչել այն «Արարատ»

18.02.2014, 19:01
Բենինի Հանրապետության ամենամեծ սուպերմարկետը հայ է ստեղծել և կոչվում է «Արարատ», երեքշաբթի հայտնեց Հայաստանում Բենինի Արտակարգ և Լիազոր դեսպան Անիսետ Գաբրիել Կոչոֆան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։

Բենինի ամենամեծ սուպերմարկետը հայ է բացել և կոչել այն «Արարատ»
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բենինի Հանրապետության ամենամեծ սուպերմարկետը հայ է ստեղծել և կոչվում է «Արարատ», երեքշաբթի հայտնեց Հայաստանում Բենինի Արտակարգ և Լիազոր դեսպան Անիսետ Գաբրիել Կոչոֆան ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նշում է ԱԱՊ մամուլի ծառայությունը, որ իր երկրի ղեկավարությունը շատ է հետաքրքրված Հայաստանի հետ տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ։

Դեսպանի կարծիքով` հնարավոր համագործակցության ոլորտներն են` էներգետիկա, բնական ռեսուրսներ (ոսկի, ալմաստ), սննդարդյունաբերություն, գյուղատնտեսական տեխնիկա և այլն։

Արայիկ Վարդանյանն իր հերթին  նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է դեսպանատան միջոցով ստեղծել լուրջ տեղեկատվական բազա գործարարների հանդիպման համար։ -0-