Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՀՀԿ–ն առաջարկում է խորհրդարանին գլխավոր դատախազության հաշվետվությունը կարգավորող օրինագիծ ընդունել

06.02.2014, 19:53
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հինգշաբթի խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ազգային ժողովի օրենք–կանոնակարգում և «Դատախազության մասին» օրենքում լրացումները, որոնք կարգավորում են Ազգային ժողովին գլխավոր դատախազության ամենամյա հաշվետվության հետ կապված հարցերը։
ՀՀԿ–ն առաջարկում է խորհրդարանին գլխավոր դատախազության հաշվետվությունը կարգավորող օրինագիծ ընդունել
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը հինգշաբթի խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ազգային ժողովի օրենք–կանոնակարգում և «Դատախազության մասին» օրենքում լրացումները, որոնք կարգավորում են Ազգային ժողովին գլխավոր դատախազության ամենամյա հաշվետվության հետ կապված հարցերը։

Ինչպես նշեց, ներկայացնելով օրինագիծը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, լրացումներով կարգավորվում է գլխավոր դատախազի հաշվետվության ներկայացման կարգը կառույցի տարեկան գործունեության մասին։

Մասնավորապես, «Դատախազության մասին» օրենքի հինգերորդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, գլխավոր դատախազն ամեն տարի խորհրդարանին և երկրի նախագահին է ներկայացնում տարեկան գործունեության հաշվետվությունը։ Տարեկան հաշվետվությունը խորհրդարանին ներկայացվում է գրավոր տեսքով։

Լրացումները նախատեսում են դրույթ, որի դեպքում գլխավոր դատախազն անձամբ կներկայացնի հաշվետվությունն Ազգային ժողովին, իսկ պատգամավորները հնարավորություն կունենան նրան հարցեր տալ և քննարկում անցկացնել։

Օրինագծով նախատեսվում է, որ մինչև ամեն տարվա ապրիլի 1–ը գլխավոր դատախազությունը պարտավորված կլինի հաշվետվություն ներկայացնել խորհրդարանին, ինչից հետո խոսնակն այն կուղարկի մշտական հանձնաժողովներ, իսկ մեկ ամսվա ընթացքում փաստաթուղթը կընդգրկվի խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգում։ -0-