Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունները

Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և Ջեյմս Ուորլիքի հետ քննարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունները, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները։

Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների և վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել էր հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:59 05.11.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×