Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Երեքշաբթի գիշերն Ադրբեջանը անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ. ՊՆ

12.04.2016, 15:41
Երեքշաբթի գիշերն Ադրբեջանը անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածի ուղղությամբ։
Երեքշաբթի գիշերն Ադրբեջանը անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Երեքշաբթի գիշերն Ադրբեջանը անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:–0–