Հայաստանի խորհրդարանում չորեքշաբթի տեղի կունենա գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քվեարկությունը
25.02.2014,
16:38
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի ավարտել է գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը, քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի ավարտել է գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը, քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի։
Փետրվարի 5–ին իշխող կոալիցիան դեմ է քվեարկել կառավարությանը պատկանող «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքը քննարկելու նպատակով ժամանակով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ խորհրդարանի ոչ կոալիցիոն խմբակցությունների առաջարկին։ Սակայն արդեն հաջորդ օրը ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը չի բացառել գազամատակարարման ոլորտի խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հավանականությունը։
Ինչպես նախօրեին նշել է իշխող ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, խորհրդարանական մեծամասնությունը դեմ էր մոտեցումներին, որոնք առկա էին նախորդ առաջարկում, ինչպես նաև այն հարցերը, որոնք առաջարկվում էր քննարկել, բավականին նեղ էին։
«Այժմ մենք առաջարկում ենք հանձնաժողովի առջև դնել հարցերի ավելի լայն շրջանակ», – նշել է Հարությունյանը։
Այսպիսով, «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի հարցերը քննարկելուց բացի խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է քննարկել նաև սպառողներին մատակարարվող գազի ջերմատվության հարցերը, ուսումնասիրել կորուստների հիմնավորվածությունը, գազի պարտքի ձևավորման օրինականությունը, բնական գազի ներկրման այլընտրանքային տարբերակները, երրորդ երկրներ գազի մատակարարման համար Հայաստանի` որպես տարանցիկ երկիր հնարավորությունների ուսումնասիրությունը, գազի սակագնի ձևավորումը։
Ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները անհամաձայնություն են հայտնել հանձնաժողովի վերջնական զեկույցի ժամկետների կապակցությամբ։ Հարությունյանի ներկայացրած օրինագծի համաձայն` վերջնական զեկույցը պետք է ներկայացվի այս տարվա նոյեմբերին։
Ինչպես եզրափակիչ ելույթի ընթացքում նշել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, կուսակցության հիմնական հարցը խնդիրների լուծումն է, և իրենք չեն հրաժարվում դրանք հնչեցնելուց, եթե կա համապատասխան հարթակ։
«Լավագույն ձևը գազի հանձնաժողովում իշխանության և ընդդիմության հակադրումն է։ Ոչ ոք մեզ չի խանգարում կատարել աշխատանքը լիարժեք և օգտագործել այս հնարավորությունը։ Երբ աշխատում ես նպատակաուղղված, ապա աշխատանքը միշտ բեղմնավոր է։ Մեզ համար շատ կարևոր է գազի պարտքերի կուտակման հարցը», – ասել է նա` ավելացնելով, որ ՀՅԴ–ն գազի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը հնարավորություն է համարում հարցը բարձրացնելու համար և բաց չի թողնի այդ հնարավորությունը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին կարծիք է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքի օրակարգում ներառված հարցերի ցանկն ուսումնասիրելու համար շատ ժամանակ կպահանջվի, և ի վերջո հանձնաժողովի անդամները կհրաժարվեն դրանք քննարկելու գաղափարից։
«Հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսված ժամկետը բավարար չի լինի։ Արդյունքում դրա անդամները կհայտարարեն, որ քրտնաջան աշխատել են, սակայն ժամանակը չի բավարարել բոլոր հարցերն ուսումնասիրելու համար, և ուսումնասիրվել է միայն 30 տոկոսը։ Դրանից հետո կհայտարարվի, որ հարկավոր է տեղափոխել հանձնաժողովի աշխատանքի ժամկետը։ Իշխանությունները փորձում են ժամանակ ձգել, քանի որ երկրում լուրջ քաղաքական գործընթացներ են ընթանում, և երկրի ղեկավարությունը ցանկանում է ցույց տալ, որ ընդդիմությունն անգործության է մատնված, սակայն այն աշխատում է», – ընդգծել է նա։
ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ հանձնաժողովը որևէ հարց քողարկելու նպատակ չի հետապնդում։
2014 թվականի հունվարի 6–ին Գազպրոմը «ՀայՌուսգազարդում» Հայաստանի 20 տոկոս բաժնեմասի գնման պայմանագիր ստորագրեց` իր մասնաբաժինը հասցնելով 100 տոկոսի։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերը վաճառվել են 156 միլիոն դոլարով կուտակված պարտքերի մարման դիմաց։ 300 միլիոն դոլարի պարտքը կուտակվել է 2011-2013 թվականներին` ռուսական կողմի հետ նախկին գներով` հազար խորանարդ մետրի դիմաց 180 դոլարով, գազի սպառման համար վճարի պայմանավորվածության արդյունքում` չնայած սակագնի փաստացի բարձրացմանը։ Այսպիսով, պարտքի ընդհանուր գումարից կեսը վճարվում է հայկական կողմից, իսկ երկրորդ կեսը դուրս է գրվում ռուս գործընկերոջ կողմից։
Գազպրոմի և «ՀայՌուսգազարդի» միջև ստորագրվել է նաև Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման 2014–2018 թթ. պայմանագիրը, որի համաձայն` Գազպրոմը կապահովի մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազի ամենամյա մատակարարում, որի արժեքը կսահմանվի գազի ռուսական գնագոյացմանը կից գնի բանաձևին համապատասխան:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1997 թվականին։ Գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարումը և բաշխումն է։ Բացի այդ, «ՀայՌուսգազարդը» զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։ -0-