Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Գերմանիան կշարունակի օժանդակել Հայաստանի զարգացմանը. ԱԳՆ ղեկավար

01.11.2013, 10:37
Գերմանիան, որպես իրական բարեկամ, կշարունակի օժանդակել Հայաստանի զարգացմանը, նախօրեին նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելեն Բեռլինում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպմանը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Գերմանիան կշարունակի օժանդակել Հայաստանի զարգացմանը. ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիան, որպես իրական բարեկամ, կշարունակի օժանդակել Հայաստանի զարգացմանը, նախօրեին նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելեն Բեռլինում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպմանը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գիդո Վեստերվելեն ասաց, որ Հայաստանը և Գերմանիան գերազանց փոխհարաբերություններ ունեն և ընդգծեց, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա։

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հաստատված է ակտիվ քաղաքական երկխոսություն, որը վերջին տարիներին նոր թափ է ստացել, ամրապնդվել ու խորացել է տարբեր բնագավառներում փոխգործակցությունը։

Նախարարները վստահություն հայտնեցին, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան և կընդլայնվեն։

Վեստերվելեի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, քննարկեցին Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև տարածարջանային հարցերի շուրջ։ -0-