Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է շուրջ 1000 կրակոց

15.12.2016, 11:17
Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (1 արկ):
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է շուրջ 1000 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի վրա արձակվել է 1000-ից ավելի կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (1 արկ):

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան քայլերի են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–