Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Գիշերը շփման գծում հարաբերական հանգիստ է անցել

30.01.2017, 11:33
Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:
Գիշերը շփման գծում հարաբերական հանգիստ է անցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–