Рейтинг@Mail.ru
USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 25, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 130 կրակոց

02.02.2017, 11:23
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 130 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–