Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հակառակորդը շփման գծում գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց

12.01.2017, 11:30
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
Հակառակորդը շփման գծում գիշերն արձակել է ավելի քան 400 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–