ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ քաղաքական պատասխանատվության հարցեր է քննարկում
05.02.2016,
14:20
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ հնարավոր համագործակցության հետ կապված բանակցությունները դեռևս չեն ավարտվել, «Նովոստի–Արմենիա» գործակալության փոխանցմամբ, ուրբաթ խորհրդարանական բիրֆինգների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ /.Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ հնարավոր համագործակցության հետ կապված բանակցությունները դեռևս չեն ավարտվել, «Նովոստի–Արմենիա» գործակալության փոխանցմամբ, ուրբաթ խորհրդարանական բիրֆինգների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Համագործակցության ցանակցած ձևաչափ գործերի համաձայնեցում և որոշումների կայացում է ենթադրում: Մեզ անհրաժեշտ է հստակեցնել պատասխանատվության ոլորտները: Նոր Սահմանադրությունը Հայաստանում վերջ դրեց միանձնյա կառավարման իշխանությանը: Սա է նոր իրականության պայմանը»,-ասաց Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով, ՀՀԿ-ի հետ համագործակցության ՀՅԴ-ի նպատակն է իրականացնել «գոնե ինչ որ դրական տեղաշարժեր, հույս տալ»:
Նա նշեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կարող է շարունակվել նաև խորհրդարանական ընտրություններից հետո:
Հայաստանում ակտիվ խորհրդակցություններ են ընթանում կառավարության հնարավոր կոալիցիայի ձևավորման շուրջ։ Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` ՀՀԿ–ն բանակցություններ է վարում հիմնականում ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ, ովքեր աջակցում են սահմանադրական փոփոխություններին։ -0-