ՀՀ վարչապետի հրաժարականի կամ կառավարության փոփոխման հարցն ընդգրկված չէ օրակարգում. ՀՀԿ

ՀՀ վարչապետի հրաժարականի կամ կառավարության փոփոխման հարցն ընդգրկված չէ օրակարգում. ՀՀԿ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի կամ կառավարության փոփոխման հարցն ընդգրկված չէ օրակարգում, հինգշաբթի լրագրողներին ասաց խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Վերջին շրջանում հայկական մամուլում լուրեր են պտտվում վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջիկա հրաժարականի մասին։

Շարմազանովն ընդգծեց, որ բոլոր նորմալ ժողովրդավարական երկրներում կառավարության գնահատականն ու կառավարության հանդեպ վստահությունը խորհրդարանականներն ու քաղաքական ուժերն արտահայտում են հաջորդ տարվա կառավարության ծրագրի և բյուջեի հաստատման ընթացքում, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Եվ կառավարության ծրագիրը, և ԱԺ–ի բյուջեն ընդունվեց ձայների մեծամասնությամբ։ Հետևաբար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կամ նրա ղեկավարած կառավարության փոխարինման մասին ոչ մի հարց օրակարգում ընդգրկված չէ»,– ասաց ՀՀԿ–ի ներկայացուցիչը։

ՀՀ ազգային ժողովը դեկտեմբերի 12–ին ընդունեց 2014 թվականի պետբյուջեն։ Կողմ քվեարկեց 70, դեմ` 40 պատգամավոր։ Ձեռնպահ է եղել մեկ պատգամավոր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:54 26.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×