Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայ պատգամավորը նոր կուսակցություն է ստեղծում և գործընկերներին համագործակցության կոչ է անում

17.05.2016, 20:18
Պատգամավոր Վահան Բաբայանը, ով վերջերս լքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, հայտարարել է, որ նոր կուսակցություն է ստեղծում։
Հայ պատգամավորը նոր կուսակցություն է ստեղծում և գործընկերներին համագործակցության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Պատգամավոր Վահան Բաբայանը, ով վերջերս լքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, հայտարարել է, որ նոր կուսակցություն է ստեղծում։

Նա գործընկերներին համագործակցության կոչ է արել։

Ինչպես հայտարարել է Բաբայանը երեքշաբթի խորհրդարանում, նոր կուսակցությունը ստեղծվում է` քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար և ծառայելու է նրանց շահերին ու պաշտպանելու է քաղաքացիների իրավունքները։

«Մենք ձգտում ենք Հայաստանը դարձնել աշխարհի զարգացած երկրներից մեկը սփյուռքի համախմբման միջոցով` երկրի տնտեսությունը զարգացնելու համար։ Մենք ժխտում ենք ցանկացած արկածախնդրություն, ցնցում և ներքին իրավիճակի ապակայունացման ցանկացած փորձ», – ասել է Բաբայանը։

Նա նշել է, որ կուսակցությունը հանդես է գալու պետականամետ դիրքորոշմամբ` ուշադրությունը կենտրոնացնելով բարեփոխումների անցկացման վրա, մերժելով արմատականությունն ու հիմնվելով գիտական ներուժի վրա։

Նա նաև ընդգծել է, որ կուսակցությունը բաց է քաղաքական ցանկացած ուժի հետ համագործակցելու համար։ –0–