Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+30

Հայաստանը և ԱՄՆ–ն առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել

08.05.2015, 10:28
Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, հայտնեցին արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հայաստանը և ԱՄՆ–ն առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, հայտնեցին արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։

Փաստաթղթի համաձայն, Հայաստանը և Միացյալ Նահանգները հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։

Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անց են կացվելու առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված է՝ բացահայտելու երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներ և աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն մայիսի 5-7–ն աշխատանքային այցով ԱՄՆ–ում է։ -0-