Հայաստանը պատրաստ է ընդունել ՄՄ մտնելու պարտավորությունները գրեթե ամբողջ ծավալով. Շուվալով
25.10.2013,
11:47
Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել այն պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են Մաքսային միություն մտնելու համար։ Այդ հարցը լուծելու համար ստեղծված աշխատանքային խումբը «ճանապարհային քարտեզը» կներկայացնի արդեն դեկտեմբերին, լրագրողներին հայտնեց ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել այն պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են Մաքսային միություն մտնելու համար։ Այդ հարցը լուծելու համար ստեղծված աշխատանքային խումբը «ճանապարհային քարտեզը» կներկայացնի արդեն դեկտեմբերին, լրագրողներին հայտնեց ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։
Հինգշաբթի Մինսկում տեղի ունեցավ Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստը` երկրի ղեկավարների մակարդակով, որի ժամանակ քննարկվեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին հարցը։
«Աշխատանքային խումբը ստեղծվում է, սկսում է աշխատել, և «ճանապարհային քարտեզը», և իր նախնական արդյունքները կներկայացնի հաջորդ նիստի ժամանակ (դեկտեմբերին Մոսկվայում)»,- ասաց նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ առաջին փոխվարչապետի խոսքերով` կայացած նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է ՄՄ առաջնորդներին` հանրապետությանը անհրաժեշտ փաստաթղթերը որքան հնարավոր է շուտ նախաստորագրելու հնարավորություն տալու խնդրանքով։ Միաժամանակ նա նշել է, որ ի տարբերություն Ղրղզստանի, որը ՄՄ մտնելու դեպքում խնդրում է որոշ բացառություններ անել, Հայաստանը պատրաստ է գրեթե ամբողջովին ընդունել բոլոր համաձայնագրերը։
Շուվալովը մեջբերել է հայկական կողմի հայտարարությունը, որը, նրա խոսքերով, «պատրաստ է ամբողջությամբ, առանց որևէ բացառության, միանալ իրավա-պայմանագրային հիմքին և պահպանել բոլոր նորմերը»։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել էր, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ Սակայն եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրացիայի այս երկու ձևաչափերն անհամատեղելի են։ –0–