Հայաստանի ներկայացուցիչները մայիսի 9-ին կմասնակցեն Մոսկվայի ռազմական շքերթին. Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներկայացուցիչները մայիսի 9-ին կմասնակցեն Մոսկվայի ռազմական շքերթին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում։
«Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի միջոցառումների համատեքստում ասեմ, որ համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է համակարգի դրանք։ Մենք մայիսի 9-ին կմասնակցենք Մոսկվայի ռազմական շքերթին։ Նաև այդ օրը տարբեր միջոցառումներ կանցկացվեն Գյումրիում, լայնամասշտաբ միջոցառումներ կլինեն Արցախում։ Չէ՞ որ մեզ համար Մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է` կրկնակի տոն», - ասաց Օհանյանը։
Նրա խոսքերով` Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակն առաջին հերթին հիշողություն է` հիշողություն անցյալի մասին, այն բանի գիտակցումը, որ եթե չլիներ ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակի գործում մեր պապերի, հայրերի հերոսությունը, չէին լինի հայերի փայլուն հաղթանակները Ղարաբաղյան պատերազմում։
«Որքան էլ մենք այժմ քննադատենք խորհրդային ժամանակը, չի կարելի ժխտել, որ մեր հայրենասիրական դաստիարակությունը մենք ստացել ենք հենց այդ ժամանակից», - նշեց Օհանյանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մայիսի 9-ին Երևանում զորահանդես կլինի՞, նախարարը նշեց, որ շքերթը տեղի կունենա 2016թ. սեպտեմբերի 21-ին` անկախության օրը։ --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:31 17.03.2015