Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայկական ուժերը խոցել են երեք նոր ադրբեջանական տանկ. ՀՀ ՊՆ

04.04.2016, 10:57
Հայկական ուժերը խոցել են երեք նոր ադրբեջանական տանկ։
Հայկական ուժերը խոցել են երեք նոր ադրբեջանական տանկ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայկական ուժերը խոցել են երեք նոր ադրբեջանական տանկ, տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ –0–