Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ինչո՞ւ Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին. պարզաբանում է ՀՀ–ում ՌԴ դեսպանը

18.12.2018, 16:12
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պարզաբանել է, թե ինչու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը:
Ինչո՞ւ Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին. պարզաբանում է ՀՀ–ում ՌԴ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը պարզաբանել է, թե ինչու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Գործում է արձանագրության գործոնը, միջպետական արձանագրությունում նման շնորհավորանքներ ընդունված չեն: Շնորհավորանքներն հղվում են, երբ կան նշանակումներ: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցին, հետևում ենք Հայաստանում իշխանական կառույցների ձևավորման գրաֆիկին և այդ պատճառով կարծում եմ, որ այդ հարցի շուրջ խնդիրներ չեն լինի», - ասաց նա երեքշաբթի լրագրողների հետ զրույցում:

Կոպիրկինը նշեց, որ իրավիճակի էությունը ճիշտ ներկայացրել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան` նշելով, որ ռուսական կողմը տրամադրված շարունակել կառուցողական փոխգործակցությունը Հայաստանի նոր ղեկավարության, խորհրդարանի, կառավարության հետ` հարաբերությունների զարգացման և ամրապնդման նպատակով:

«Կարծում է, որ հենց սա է մեր մոտեցման բանալին: Մենք վճռական ենք, որպեսզի ամենաակտիվ կերպով փոխգործակցենք նոր ղեկավարության հետ, ձևավորենք դրական մթնոլորտ, փոխադարձ վստահություն, փոխըմբռնում, միասին լուծենք հարցերը: Դա արդեն գոյություն ունի, սակայն այս ուղղությամբ աշխատանքի շարունակությունը կստեղծի այնպիսի մթնոլորտ, երբ հնարավոր կլինի իրականացնել ինչ-որ ավելի ոչ ֆորմալ բաներ», - ասաց նա:-0-