Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայ–իրանական հարաբերությունները չեն կարող վատանալ` անկախ քաղաքական վերնախավի փոփոխությունից. իրանագետ

16.01.2014, 15:30
Հայ–իրանական հարաբերությունները չեն կարող վատանալ` անկախ քաղաքական ղեկավարության և քաղաքական վերնախավերի փոփոխությունից, կարծում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ոսկանյանը։
Հայ–իրանական հարաբերությունները չեն կարող վատանալ` անկախ քաղաքական վերնախավի փոփոխությունից. իրանագետ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայ–իրանական հարաբերությունները չեն կարող վատանալ` անկախ քաղաքական ղեկավարության և քաղաքական վերնախավերի փոփոխությունից, կարծում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ոսկանյանը։

 «Այլ կերպ ասած` եթե ղեկավար անձանցից որևէ մեկը չանի որևէ չմտածված քայլ, ապա այդ հարաբերություններն օբյեկտիվորեն ավելի չեն վատանա», – ասաց նա հինգշաբթի լրագրողներին։

Փորձագետը հիշեցրեց, որ Իրանը կայացած պետություն է, որտեղ ղեկավարության փոփոխությունը չի կարող էականորեն արտացոլվել հարևան երկրների հետ հարաբերությունների վրա։

Ոսկանյանը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանն ու Իրանն օգտագործում են երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների ներուժի զգալի մասը։

«Իհարկե, ինչպես այլ երկրների հարցում, այս դեպքում ևս այդ ներուժը հարյուր տոկոսով չի օգտագործվում, սակայն այն օգտագործվում է հնարավորին չափով», – ասաց նա։

Իրանագետը կարծում է, որ այդ ներուժի օգտագործման համար հիմնական խոչընդոտը ԻԻՀ–ի նկատմամբ կիրառվող Արևմուտքի պատժամիջոցներն են, որոնք, նրա կարծիքով, զգալիորեն վնասում են հայ–իրանական փոխհարաբերություններին։–0–