Իշխանական վերնախավում քննարկված է նոր վարչապետ նշանակելու հարցը
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իշխանական վերնախավում քննարկված է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին վարչապետ նշանակելու հարցը, գրում է «Հայկական ժամանակը»։
Նա ընդամենը հունիսի 6-ին էր նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Իսկ արդեն անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հրամանագրով այդ հիմնարկը լուծարվեց, փոխարենը նախագահի աշխատակազմում պահպանվեց միայն քարտուղարի պաշտոնը։
«Եվ հիմա, երբ ՀՀ տնտեսությունը շատ վատ վիճակում է, վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվում դրական փոփոխություններ իրականացնել, իշխանությունները որոշել են աճող դժգոհությունները մեղմել նման կադրային փոփոխություններով», – նշում են հոդվածի հեղինակները։
Բացի այդ, Արմեն Գևորգյանն էլ չի ցանկանում լինել նախագահի աշխատակազմում պարզապես ԱԽՔ։ Նշենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն, քննարկվում է նաև վեջինիս նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը, գրում է թերթը։–0–