Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը կժամանի Հայաստան

26.05.2015, 13:41
Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը` Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը չորեքշաբթի պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հաղորդում է հայկական պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։
Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը` Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը չորեքշաբթի պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հաղորդում է հայկական պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը։

Դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Հայաստանի ՊՆ վարչական համալիրում, որից հետո կկայանա երկու նախարարների`Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարների` Սեյրան Օհանյանի և Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի բանակցությունները, ինչպես նաև երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով։

Նախատեսվում է, ստորագրել հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը և կարճատև մամուլի ասուլիս: -0-