Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

ՄՄ–ին Ղրղզստանի և Հայաստանի միացումը կքննարկվի ԵվրԱզԷՍ–ի գագաթնաժողովի ժամանակ. Լուկաշենկո

22.10.2013, 19:50
ՄՄ–ին Ղրղզստանի և Հայաստանի միացման հարցերը կքննարկվեն ԵվրԱզԷՍ–ի գագաթնաժողովի ընթացքում, երեքշաբթի Մինսկում տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ։
ՄՄ–ին Ղրղզստանի և Հայաստանի միացումը կքննարկվի ԵվրԱզԷՍ–ի գագաթնաժողովի ժամանակ. Լուկաշենկո
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄՄ–ին Ղրղզստանի և Հայաստանի միացման հարցերը կքննարկվեն ԵվրԱզԷՍ–ի գագաթնաժողովի ընթացքում, երեքշաբթի Մինսկում տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ։

«Հնարավոր է, որ դա այն ճանապարհն է, որով կանցնեն նաև ԱՊՀ մյուս երկրները։ Ամեն դեպքում, մենք առաջարկում ենք դա նախկին խորհրդային հանրապետություններին, հատկապես Ուկրաինային», – ասել է Լուկաշենկոն, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Լուկաշենկոն չի բացառել, որ ապագայում հնարավոր է «ինտեգրացիաների ինտեգրացիայի մասին» երկխոսություն վարել։ Լուկաշենկոն պարզաբանել է, որ խոսքը ԵՄ–ի, Ասիական–խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության հետ ինտեգրման մասին է։ «Ես մեծ հույս ունեմ, և եթե դա տեղի ունենա, ապա Մինսկը բարենպաստ հարթակ կլինի բանակցություններ վարելու համար»։

ԱՊՀ գործկոմի նախագահ Լեբեդևը նշել է գագաթնաժողովին Բելառուսի պատրաստվածության բարձր մակարդակը։ Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ներառված է տնտեսական, հումանիտար, անվտանգության ոլորտի 14 հարց, որոնք վերաբերում են մշակութային համագործակցությանը և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի տոնակատարությանը։

Լուկաշենկոն նշել է, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների և ԵվրԱզԷՍ խորհրդի նիստերի օրակարգը ձևավորված է։ Նա նշել է, որ քննարկմանը ենթակա հարցերը որոշված են։–0–