Մահացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ևս մեկ մասնակից
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` հղու անելով սոցցանցի օգատերերի մեկի վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել
«Ամենայն հավանականությամ Գուլիևը վիրավորվել է հարավ-արևելյան հատվածում տեղակայված Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, քանի որ խոցման օրն ու սահմանագծի ուղղությունը համընկնում են», - նշվում է տարածած հաղորդագրությունում։
Զինծառայողի կոչումն ու այլ տեղեկություններ ճշտվում են։
«Փաստորեն Ադրբեջանի զինուժն այդ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երկու կորուստ է ունեցել։ Գուլիևին այսօր են հուղարկավորել, լուսանկարներն ու տեսանյութը տեղադրում եմ։ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունն ինչպես միշտ լռում է», - նշում է հաղորդագրությունում։-0-