Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում

25.10.2013, 10:26
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը հաստատվել են նախօրեին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը հաստատվել են նախօրեին Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Խորհրդի նիստում ներկայացվել և հաստատվել են նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անցկացվել է նեղ կազմով՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել էր, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։--0--