Հայաստանի` ՄՄ–ին միանալու հայտարարությունն իրականում արտահայտել է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու մտադրությունը. քաղաքագետ
23.12.2013,
15:54
Հայաստանի` Մաքսային միությանը միանալու հայտարարությունն իրականում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր չստորագրելու մտադրություն էր արտահայտում, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` Մաքսային միությանը միանալու հայտարարությունն իրականում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր չստորագրելու մտադրություն էր արտահայտում, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
«Դիվանագիտական լեզվից թարգմանելու դեպքում դա ՄՄ–ին միանալու որոշում չէր, այլ Ասոցացման համաձայնագիր չստորագրելու որոշում։ Թե ինչպես են զարգանալու իրադարձությունները հետագայում, մենք կտեսնեք ավելի ուշ, բայց այսօր Հայաստանի կողմից ՄՄ–ի անդամակցություն չկա»,– երկուշաբթի ասաց Իսկանդարյանը։
Ըստ նրա, Հայաստանը կարող է նաև չմիանալ Մաքսային միությանը։
«Ես համոզված չեմ, որ ՄՄ–ն առհասարակ գոյություն կունենա 5-6 տարի անց։ Ես վստահ եմ, որ եթե այն գոյություն ունենա, ապա Հայաստանը դրա կազմում կլինի։ Ես նաև վստահ չեմ, որ եթե Հայաստանը ՄՄ–ի ֆորմալ անդամ լինի, ապա նաև միության փաստացի անդամ կլինի»,– ասաց քաղաքագետը։
Իսկանդարյանը նշեց նաև, որ «ճանապարհային քարտեզի» ստեղծումը բոլորովին չի երաշխավորում Հայաստանի հետագա միացումը ՄՄ–ին։ «Բայց կապրենք, կտեսնենք»,– ավելացրեց փորձագետը։ -0-