Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Սիրիա

27.05.2015, 12:11
Մայիսի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով կայցելի Դամասկոս, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Սիրիա
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով կայցելի Դամասկոս, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Այցելության շրջանակներում Նալբանդյանը հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախօրեին Նալբանդյանն այցելել էր Լիբանան, որտեղ հանդիպումներ է անցկացրել երկրի վարչապետ Թամամ Սալամի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի և արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ։-0-