Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը դեռ կզղջա խոցված Սու-24–ի համար. Նարիշկին

27.11.2015, 15:11
Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է խոցված Սու-24–ի համար, ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը, որը կայացել է նախօրեին ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստի շրջանակում։
Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը դեռ կզղջա խոցված Սու-24–ի համար. Նարիշկին
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է խոցված Սու-24–ի համար, ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը, որը կայացել է նախօրեին ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստի շրջանակում։

Նոյեմբերի 24–ին ռուսական Սու-24 օդանավը կործանվել է Սիրիայում։ Ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16 «օդ–օդ» տեսակի հրթիռով սիրիայան տարածքում և ընկել է Թուրքիայից 4 կիլոմետր հեռավորության վրա։

«Անկասկած, նրանում, ինչ կատարվել է, մողավոր է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը։ Եվ այդ ծանրագույն հանցագործության համար Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է»։

Ինչպես փոխանցում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը, Նարիշկինը հայտնել է նաև, որ «Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին»։

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Սու–24–ը Թուրքիայի հետ սահմանը չի հատել, և դա հաստատվում է սիրիական հակաօդային պաշտպանության տվյալներով։ Թուրքիան պնդում է, որ ռուսական ինքնաթիռը մտել է իր օդային տարածքը։

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային հարթակներում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար:

Շարմազանովն իր հերթին հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովն անընդունելի է համարում խորհրդարանականների նկատմամբ որեւէ պատժամիջոցի կիրառումը. այն որեւէ կերպ չի կարող տեղավորվել «պառլամենտ» եզրույթում:

2014 թվականի մարտին Սերգեյ Նարիշկինն ընդգրկվել է այն ռուսների ցուցակում, ում նկատմամբ ԱՄՆ–ն և ԵՄ–ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ին Ղրիմի միացման համար։

Զրուցակիցները քննարկել են նաև ԵՏՄ շրջանակում հետագա աշխատանքները և կարևորել համատեղ աշխատանքը։ -0-