Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Սարգսյանն այցելել է ՌԴ դեսպանատուն և շնորհավորել Պուտինին ու Մեդվեդևին Ռուսաստանի օրվա առթիվ

12.06.2015, 15:05
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին:
Սարգսյանն այցելել է ՌԴ դեսպանատուն և շնորհավորել Պուտինին ու Մեդվեդևին Ռուսաստանի օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին:

Ինչպես հաղորում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այս նշանակալից ամսաթիվն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքի խորքային փոխակերպումների հետ:

«Երկու երկրների ժողովուրդների փոխհարաբերությունների խորը արմատներն այսօր ապահովում են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առաջընթաց զարգացումը՝ բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների հիման վրա»,– ասվում է Հայաստանի նախագահի ուղերձում:

Նախագահը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գծով արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ խորացված կոորդինացիան ամբողջովին համապատասխանում են երկու երկրների և քաղաքացիների արմատական շահերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահին տոնի առթիվ մաղթել է քաջառողջություն, բարօրություն և նորանոր հաջողություններ իր պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ երջանկություն և բարգավաճում:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության նախագահը նշել է, որ տոնը կապված է Ռուսաստանի պետականության բոլոր ոլորտների համակարգային փոխակերպումների, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի և տեղի առավել ամրապնդման հետ:

Սերժ Սարգսյանի խոսքով, այսօր հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են՝ ներառելով փոխշահավետ համագործակցության նոր ոլորտներ:-0-