Սարգսյանը Իտալիայի պաշտպանության նախարարի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր է քննարկել
09.04.2015,
18:31
Հայ–իտալական ռազմական համագործակցության ընդլայնման հացրեր են քննարկվել հինգշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայ–իտալական ռազմական համագործակցության ընդլայնման հացրեր են քննարկվել հինգշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը նախօրեին երեկոյան պաշտոնական այցով մեկնել է Իտալիա, որի ընթացքում նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
Հաղորդագրության համաձայն` Սարգսյանն ու Պինոտին կարևորել են փաստը, որ ռազմական ոլորտում հայ-իտալական համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձևաչափով և ընդգրկում է նաև խաղաղապահության ոլորտը. առաջին միջազգային առաքելությունը, որին միացել է Հայաստանը դեռևս 2004թ., ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն է Կոսովոյում, որին հաջորդեցին Աֆղանստանի և Իրաքի առաքելությունները:
Սարգսյանը նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերից նաև տիկին Պինոտիի անմիջական ջանքերի շնորհիվ, 32 հայ խաղաղապահ ծառայություն են իրականացնում Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո (Շամա զինավանի անվտանգության ապահովում), ինչը, նախագահի գնահատմամբ, հիրավի կարելի է համարել այս ոլորտում հայ-իտալական համագործակցության հաջողված մեկնարկ։
Հայ-իտալական ռազմական գործակցության օրակարգում կարևորելով նաև կրթության բնագավառը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի կողմից տարիներ շարունակ հայ զինծառայողներին կրթաթոշակներ հատկացնելու հանգամանքը, որի շնորհիվ հայ սպաները բարձր որակի կրթություն են ստանում Իտալիայում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ մասնակցել է պաշտպանության նախարարությունում կազմակերպված տեսակոնֆերանսին, որն անցկացվել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո համատեղ խաղաղապահ գործողություն իրականացնող հայ և իտալացի զինվորների հետ:–0–