Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ նախագահը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

23.12.2013, 14:49
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կմասնակցի պետությունների ղեկավարների մակարդակով կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–