Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նազարբաևն առաջարկում է Թուրքիային ընդունել Մաքսային միություն

24.10.2013, 18:56
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Թուրքիային ընդունել Մաքսային միություն։  
Նազարբաևն առաջարկում է Թուրքիային ընդունել Մաքսային միություն
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Թուրքիային ընդունել Մաքսային միություն։ 

«Թուրքիայի նախագահը դիմել է մեզ` մեր Մաքսային միության անդամ դառնալու խնդրանքով։ Եկեք Թուրքիային էլ ընդունենք», – ասել է Նազարբաևը
Մինսկում տեղի ունեցող Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ։

Նրա խոսքերով` երբ ինքն արտերկրում է լինում, իրեն շատ են հարցնում, որ «մենք ԽՍՀՄ–ենք ստեղծում կամ Ռուսաստանին ենթակա որևէ բան»։

«Միգուցե Թուրքիային էլ ընդունենք, այն մեծ երկիր է, և խոսակցությունները կավարտվեն», – առաջարկել է Նազարբաևը Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։–0–