Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Նոր աշխատակարգի հիմքում դրվելու են ՀՀ նախագահի ծրագրային ուղենիշները և կառավարման նոր մշակույթը. Լևոն Մկրտչյան

26.02.2016, 21:17
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն ուրբաթ հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը։
Նոր աշխատակարգի հիմքում դրվելու են ՀՀ նախագահի ծրագրային ուղենիշները և կառավարման նոր մշակույթը. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն ուրբաթ հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները:

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը, նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ։

«Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն   ենթադրում է կառավարման ավելի արդյունավետ մշակույթի ներդրում: Հանրապետության Նախագահի վերջին ծրագրային ելույթում շատ հստակ ուղենիշներ դրվեցին առաջիկա տարիների համար: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության նոր ծրագրային փաստաթուղթն է, որը դրվելու է մեր աշխատակարգի հիմքում: Կրթական համակարգի ծրագրային բարեփոխումները պետք է իրականացվեն նոր աշխատակարգով: Ովքեր կարող են և պատրաստ են այդ աշխատակարգի պահանջով առաջնորդվել կշարունակեն իրենց նպաստը բերել կրթական համակարգի զարգացմանը»,- նշել է Լևոն Մկրտչյանը։

Մկրտչյանն ամեն ինչ կանի՝ բարեփոխումները հաջողությամբ կյանքի կոչելու համար. վարչապետ>>

Նա ընդգծել է, որ խորհրդակցության մասնակիցներից շատերը կրթական համակարգում անցել են երկար ճանապարհ և ունեն մեծ ներդրում համակարգի ստեղծման գործում:

Մկրտչյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը։

«Դժվարությամբ իրականացված բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք կրթական համակարգի արտաքին տեսքը ստեղծել,  ժամանակն է, որ մտածենք   բարեփոխումների ձևի մեջ բովանդակություն ներդնելու մասին», – նշել է նորանշանակ նախարարը։–0–